The Millions գրական ամսագիրը կազմել է 21-րդ դարի լավագույն գրքերի ցանկը, որն ընտրվել է 56 փորձագետների (գրողներ, լրագրողներ, քննադատներ) կարծքների հիման վրա, հետո ներկայացվել Facebook-ի օգտատերերի քվեարկությանը:
Ջեֆրի Եվգենիդիս «Միջին սեռ»
Հերմոֆրոդիտի կյանքի պատմություն, որն ամենայն անկեղծությամբ պատմվում է առաջին դեմքից: Վեպը գրվել է հունական ծագումով ամերիկացի Ջեֆրի Եվգենիդիսի կողմից Բեռլինում և 2003թ.-ին արժանացել Պուլիտցերյան մրցանակի: Վեպը մի ընտանիքի մի քանի սերունդների պատմություն է պատմված հերմոֆրոդիտ-ժառանգի կողմից:

Ջունո Դիաս «Օսկար Ուոյի կարճ և զարմանալի կյանքը»
Կիսաինքնակենսագրական վեպ, գրվել է 2007թ. դոմինիկյան արմատներով ամերիկացի Ժունո Դիասի կողմից: Հեղինակը պատմում է գեր և կոպիտ մի դժբախտ երեխայի մասին, որը մեծանում է Նյու Ջերսիում և վաղաժամ մահանում պատանի հասակում: Ստեղծագործությունը 2008թ.-ին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի: Գրքի ուշագրավ առանձնահատկություններից է յուրօրինակ լեզուն, որն իրենից ներկայացնում է գրական անգլերենի, «սփենգլիշ»-ի (իսպաներենի և անգլերենի խառնուրդ) և Ամերիկայում ապրող լատինամերիկացիների փողոցային սլենգի խառնուրդ:
Ռոբերտո Բոլանիո «2666»
Չիլիացի գրողի վեպը հրատարակվել է նրա մահից հետո: Այն բաղկացած է 5 մասից, որը հեղինակը ֆինանսական նկատառումներից ելնելով պատրաստվում էր հրատարակել որպես 5 անկախ գիրք, որպեսզի այդկերպ ապահովեր իր երեխաների բարեկեցությունն իր մահից հետո: Այնուամենայնիվ մահից հետո նրա ժառանգները, գիտակցելով ստեղծագործության գրական արժեքը, որոշել այն հրատարակել են այն մեկ գրքով:
Դևիդ Միտչել «Ամպային ատլաս»
«Ամպային ատլասը» նման է հայելային լաբիրինթոսի,
որում պատմվում է 6 պատմություն. 19-րդ դարի կեսերի նոտարիուս, որը Ավստրալիայից վերադառնում է ԱՄՆ, երիտասարդ կոմպոզիտոր, որը ստիպված է վաճառել հոգին և մարմինը, 1970-ականներում ապրող կորպորատիվ դավադրություն բացահայտող լրագրողուհի Կալիֆորնիայից, մանր հրատարակիչ, որն ապրում է մեր ժամանակներում և համարձակվում է բանկ կողոպտել «Հարված կաստետով» ինքնակենսագրականի հիման վրա և փախչում վարկատուներից, կլոն-աղախին Կորեայի արագ սննդի հաստատությունից, հավայացի հովիվ քաղաքակրթությունների մայրամուտում:
Քորմակ Մաքքարթի «Ճանապարհ»
Քորմակ Մաքքարթիի ստեղծագործություններն առանձնանում են խիստ ռեալիզմով և մարդկային էության նկատմամբ առողջ հայացքով: Հայրը փոքր որդու հետ ճանապարհորդում է սարսափելի աղետի ենթարկված երկրով՝ հուսահատ կերպով փորձելով ողջ մնալ և պահպանել մարդկային կերպարը հետապոկալիպտիկ աշխարհում:
Իեն Մքյուեն «Հատուցում»
Այս ստեղագործությունն իր անկեղծությամբ «կորուսված ժամանակի ժամանակագրություն է», որը վարում է դեռահաս մի աղջիկ, որ գնահատում և վերաիմաստավորում է մեծերի կյանքը:
Մայքլ Չաբոն «կավալերի և Կլեյի արկածները»
Երկու հրեա երիտասարդներ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ամերիկայում դառնում են կոմիքսի արքա: Իրենց արվեստով նրանք փորձում են պայքարել չարի ուժերի դեմ:
Ջոնաթան Ֆրանզեն «Ուղղումներ»
Սա հայրերի և երեխաների հավերժ կոնֆլիկտի հեգնական և խորը վերաիմաստավորում է:
Հետևելով արդեն հոգեկան խանգարման հասնող նախկին ինժեներ Ալֆրեդ Լամբերտի ընտանիքի տխուր և ուրախ դրվագներին՝ հեղինակը կերտում է բազմակերպար վեպ սիրո, բիզնեսի, կինեմատոգրաֆիայի, «բարձր խոհանոցի», Նյու Յորքի գլխապտույտ շքեղության և անգամ հետխորհրդային տարածությունում տիրող կամայականությունների մասին: Գիրքը ճանաչվել է «21-րդ դարի առաջին մեծ վեպ»:
Մերիլին Ռոբինսոն «Գիլեադ»
Վեպի իրադարձությունները ծավալվում են 1956թ. Գիլեադում (Այովա նահանգ): Գիրքն իրենից ներկայցնում է 76-ամյա քահանայի նամակները 7-ամյա որդուն: Վեպում տեղ են գտել մի շարք հիշողություններ, պատմություններ, բարոյական խորհուրդներ:
Զեդդի Սմիթ «
Սպիտակ ատամներ»
Վերջին տարիներին բրիտանական գրականության ամենահաջողղված և վառ դեբյուտային վեպերից է: Վեպը գրված է հրաշալի երգիծական պատմողական ոճով, որում խոսվում է ընկերության, սիրո, պատերազմի, երկրաշարժերի, երեք մշակույթների, 3 սերունդների երեք ընտանիքների և մի շատ արտսաովոր մկան մասին:
Հարուկի Մուրակամի «Կաֆկան լողափում»
Ստեղծագործության կենտրոնում մի դեռահասի պատմություն է, որը փախել է տնից իր հոր մռայլ մարգարեության պատաճռով: 20-րդ դարի երկրորդ կեսին Ճապոնիայում ապրող հերոսների զարմանալի ճակատագրի վրա ազդում է մարգարեությունը, մյուս աշխարհից ուղարկվածները և կատուն:
Խալեդ Հոսեյնի «օդապարուկով վազողը»
Ամիրը և Հասանը բաժանված են անդունդով: Մեկը պատկանում է տեղի ազնվական ընտանիքի, մյուսը ատելի փոքրամասնության: Մեկի հայրը գեղեցիկ և կարևոր է, մյուսինը՚ կաղ և խղճուկ: Հասանի նապաստակի շրթունքը բոլորն են տեսել, իսկ Ամիրի տգեղ սպիները թաքցրել են, սակայն նրանք ընկերանում են և նրանց պատմությունը զարգանում է քաբուլյան իդիլիայի ֆոնին, որը շուտով փոխարինվում է սարսափելի փոթորիկներով:
Կաձուո Իսիգուրո «Մի լքիր ինձ»
30-ամյա Քեթին հիշում է իր մանկությունը Հեյշլեմի դպրոցում՝ տարօրինակություններով, կիսատ բացահայտություններով և թաքնված սպառնալիքներով լի: Այն վեպ-առակ է, սիրո, բարեկամության և հիշողության պատմություն:
Վինֆրիդ Գեորգ Զեբալդ «Աուստերլից»
Ժակ Աուստերլիցը, որն իր ողջ կյանքը նվիրում է ամրոցների, պալատների և դղյակների կառուցվածքի ուսումնասիրությանը, հանկարծ գիտակցում է, որ ոչինչ չգիտի սեփական պատմության մասին, բացի նրանից, որ 1941թ.-ին իրեն՚ 5-ամյա տղային տարել են Անգլիա: Եվ ահա 10 տարի անց նա թափառում է Եվրոպայով, նստում արխիվներում և գրադարաններում՝ իր մեջ վեր հանելով սեփական «կորցրած իրերի թանգարանը», «աղետների սեփական պատմությունը»:
Ռիչարդ Ռուսո «Էմփայր Ֆոլլզ»
Վեպը երգիծական ոճով պատմում է Մեն նահանգի Էմփայր Ֆոլս ավանի «կապույտ օձիքների» մասին: Գլխավոր հերոսը Մայլզ Ռոբին գրիլ-բարի կառավարիչ է: Նրա հաստատությունը համարվում է այդ ավանում 20 տարիների ընթացքում ամենահայտնի վայրը:
Էլիս Մունրո «Փախուստ»
Հայտնի կանադացի գրողի պատմվածքների հավաքածու, որի հիման վրա Հոլիվուդում նկարահանում են ֆիլմեր, իսկ 2004թ. գիրքը ստացավ Գիլլերի մրցանակ:
Քոլմ Թոյբին «Վարպետը»
Իռլանդիացի գրողի վեպում պատմվում է 19-րդ դարի հայտնի վիպագիր և քննադատ Հենրի Ջեյմսի մասին:
Նգոզի Ադիչի Չիմամանդա «Դեղին արևի կեսը»
Լարված դրամատիզմով լի այս վեպը պատմում է մի քանի մարդու մասին, որոնց պատմությունների խաչվում են ամենազարմանալի կերպով: Ընթերցողները վեպն անվանել են «աֆրիկյան «Քամու հետևից վազողները», իսկ Բրիտանիայում գիրքն արժանացել է «Օրանժ» մրցանակի:
Ջումփա Լաիրի «Արտասովոր Երկիր»
Հնդկական ծագումով հեղինակը գրքում շարունակում է հնդիկ ներգաղթյալների թեման, որը սկսել էր իր նախորդ՚ «Հիվանդությունների մեկնաբանը» վեպում:
Սյուզան Քլարք «Ջոնաթան Սթրենջը և միսթեր Նորելը»
Նապոլեոնական դարաշրջանի մոգական Անգլիա, որում հրաշագործները գաղտնի ծառայում են կառավարությանը և սեփական միջոցներով պաշտպանում Բրիտանական կայսրությունը: Սակայն պայքարելով «սովորական» թշնամու դեմ և օգտագործելով իրենց ուժը որպես ևս մեկ զենք «մարդկային» պատերազմում, հրաշագործները մոռացել են իրենց իրական հավերժ հակառակորդի Հին Ժողովրդի մասին: